Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ
Քաղաքականություն

Աներևակայելի է՝ Եվրոպան կուրորեն գնում է ագրեսորի հետ նոր Մյունխենյան պայմանագիր կնքելու. Արմեն Գևորգյան

Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների շուրջ» քննարկման հարցով:

«Պարո՛ն նախագահ,

Ուզում եմ՝ մի քանի կարևոր փաստ արձանագրենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մի կողմ թողնելով հակամարտության քաղաքական և պատմական պատճառները՝ ֆիքսենք. շուրջ 120.000 մարդ 46 օր շարունակ գտնվում է շրջափակման մեջ: Նրանք մատնված են սովի և գոյատևում են ծայրահեղ պայմաններում: Դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նրանք հայ են և ցանկանում են ազատ ու արժանապատիվ կյանք ունենալ իրենց հայրենիքում:

Այսպես կոչված «էկոակտիվիստները», որոնք փակել են Լաչինի միջանցքով անցնող «կյանքի ճանապարհը», հատուկ պատրաստված «հատուկ գործակալներ» են և ֆինանսավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: 30 տարվա ընթացքում Ադրբեջանում գազի և նավթի պաշարների կոռուպցիոն ու անարդար շահագործման դեմ «էկոակտիվիստների» կողմից բողոքի կամ հասարակական որևէ նշանակալից ակցիա տեղի չի ունեցել:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն այսօր բացահայտ հանցագործություն է մարդկության դեմ, որը պետք է անհապաղ դատապարտվի եւ պատժվի միջազգային իրավունքի շրջանակում՝ միջազգային կազմակերպությունների և կառավարությունների կողմից:

Ադրբեջանի քաղաքական ռեժիմը չի կարող համարվել վստահելի գործընկեր, ում հետ կարելի է բանակցել, քանի որ պարզապես չկա երաշխիք, որ որևէ պայմանավորվածություն կպահպանվի:

Էթնիկ զտումների պետական քաղաքականությունը դատապարտելը չի նշանակի, որ որևէ իշխանություն «կողմնակալ է»: Միջազգային իրավունքի համաձայն՝ հանցագործության իրականացումը թույլ տալը հավասարապես ապօրինի է: Պետական այս քաղաքականությունը չդատապարտելը ճանապարհ է բացում Ադրբեջանի ագրեսիայի համար, որը ձգտում է տարածաշրջանում հայերի ներկայությանը «վերջնական լուծում» տալ:

Ադրբեջանի քաղաքականության անպատժելիության պայմաններում, որն աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, հայերը չեն կարող հույս դնել միջազգային երաշխիքների որևէ մեխանիզմի վրա, ինչը կստիպի Ադրբեջանին գործել որևէ «խաղաղության պայմանագրին» համապատասխան: Ուստի այդ խաղաղության գործընթացը չպետք է արհեստականորեն առաջ տարվի:

Նկատելի է որոշ շրջանակներում Հայաստանին առաջ մղելու, Ադրբեջանի պայմաններով արագ «խաղաղության գործարքի» հասնելու և այդպիսով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոխելու մղումը: Աներևակայելի է, որ Եվրոպան կուրորեն գնում է դեպի մեկ այլ ագրեսորի հետ նոր Մյունխենյան պայմանագիր կնքելու...

Այս մտավախությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի նախագահի բացահայտ և հրապարակային տարածքային պահանջներով, որոնք տարօրինակ կերպով աշխարհում ոչ ոք չի ցանկանում տեսնել:

Առանց տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը պատշաճ կերպով հաշվի առնելու, առանց այդ ազգերից յուրաքանչյուրի եզակի պատմական և քաղաքակրթական դերը մեր տարածաշրջանում ընդունելու՝ նման «արագ խաղաղության պայմանագիրը» չի ապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում:

Եվ վերջապես.

«Պաշտպանելու պատասխանատվություն» քաղաքական հայեցակարգը և «անջատում հանուն փրկության» իրավական դոկտրինը պետք է համարվեն լիովին վերաբերելի Լեռնային Ղարաբաղի դեպքում:

Եթե ոչ այս դեպքում, ապա որտե՞ղ:

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»: