Գերմանիան զգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը, հետևելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագիտական առաքելություններին, Եվրոպայում Ղուրանը պղծելու նպատակով մի շարք գործողություններից հետո նախազգուշացրել է երկրում իր քաղաքացիներին Թուրքիայի տարածքում հնարավոր ահաբեկչությունների մասին։
«Անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների խոսքով, Թուրքիայում, Շվեդիայում իր դեսպանատանը Ղուրանի այրման հետ կապված միջադեպից հետո, ահաբեկչական հարձակումների վտանգը մեծանում է», - ասվում է Գերմանիայի դեսպանատան Twitter-ում։
Այս կապակցությամբ Թուրքիայում գտնվող Գերմանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում առավելագույն ուշադրություն և զգոնություն ցուցաբերել հասարակական վայրեր այցելելիս, ինչպես նաև այն վայրերից, որտեղ պաշտամունք է կատարվում։
Ավելի վաղ նմանատիպ նախազգուշացումներ էին արել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները։