Ահաբեկչություն Երուսաղեմի սինագոգում․ կա 7 զոհ և 10 վիրավոր
Ուրբաթ գիշեր Արևելյան Երուսաղեմի Նևե Յակով թաղամասում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 10-ը վիրավորվել է։
Նման տվյալներ է տվել Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ The Jerusalem Post-ը եւ մի շարք այլ իսրայելական լրատվամիջոցներ հայտնել էին 8 զոհի մասին։
«Ահաբեկչության հետևանքով յոթ անմեղ մարդ է զոհվել, ևս շատերը վիրավորվել են»,- ասվում է ոստիկանության թվիթերյան էջում։
Սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է Արեւելյան Երուսաղեմի Շուաֆաթ արաբական շրջանի բնակիչը։
Այս մասին հայտնում է Yediot Ahronot թերթը։
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննության առաջին բացահայտումները ցույց են տալիս, որ Արևելյան Երուսաղեմում ահաբեկիչը գործել է միայնակ։