ՖԻՖԱ-ի գործող նախագահը վերընտրվել է պաշտոնում
Հինգշաբթի օրը՝ մարտի 16-ին, Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի քաղաքում կայացել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահական ընտրությունները։
Կազմակերպության ղեկավարի պաշտոնում հաստատվել է Ջանի Ինֆանտինոն, ով նախկինում զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Պաշտոնյան համաշխարհային ֆուտբոլը կշարունակի ղեկավարել ևս 4 տարի՝ մինչև 2027 թվականը։
«ՖԻՖԱ-ի նախագահ լինելն անհավատալի պատիվ և արտոնություն է: Ես խոնարհվում եմ և զգացված եմ ձեր աջակցությունից: Դա նաև մեծ, հսկայական պատասխանատվություն է: Ես շատ զգացված եմ ձեր աջակցությունից։ Խոստանում եմ ձեզ, որ կշարունակեմ ծառայել ՖԻՖԱ-ին, ծառայել ֆուտբոլին ամբողջ աշխարհում, ծառայել ՖԻՖԱ-ի անդամ բոլոր 211 ասոցիացիաներին»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։