Կրեմլի աշխատակիցներին խնդրել են ազատվել iPhone-ից
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցները մինչև ապրիլի սկիզբ պետք է ազատվեն iPhone-ից։
Այս հանձնարարականը ռուս պաշտոնյաներին տրվել է մարտի սկզբին Մոսկվայի մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով միջոցառմանը ներկա մի քանի աղբյուրների։
Ըստ այս որոշմանը ծանոթ աղբյուրի, այս սմարթֆոնները ավելի խոցելի են հաքերային հարձակումների և արևմտյան փորձագետների լրտեսության նկատմամբ: