Զելենսկին չի ցանկանում զայրացնել Սի Ցզինպինին. Politico
Զելենսկին հեշտությամբ կարող է քննադատել Հունգարիային և Գերմանիային Ռուսաստանի հետ կապերի համար, սակայն չի ցանկանում նման հայտարարություններով զայրացնել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին: Այս մասին գրում է Politico թերթը։
Հոդվածում նշվում է, որ Կիևը Չինաստանին չքննադատելու հիմնավոր պատճառներ ունի՝ նրան «խաղի մեջ» պահելով որպես ներդրող, առևտրային գործընկեր և պոտենցիալ միջնորդ։