Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շուտով խաղաղության համաձայնագրեր կնքել. Բլինկեն
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շուտով խաղաղության համաձայնագրեր կնքել:
Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Եվ ես կարծում եմ, որ կա հնարավորություն իրականում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը», - ասել է Էնթոնի Բլինկենը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերի մասին հարցին: