«Ինձ բացակա չդնեք». Համո Սահյանի որդին թիվ 36 դպրոցում մասնակցել է հոր հիշատակին նվիրված միջոցառմանը (ֆոտոշարք, տեսանյութ)
Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում հայատարարվել է սահյանական շաբաթ` նվիրված հայ անվանի գրող Համո Սահյանի ծննդյան 109-ամյակին։
«Ինձ բացակա չդնեք» խորագրով կազմակերպված միջոցառմանը դպրոցի տնօրինությունը հրավիրել էր նաև բանաստեղծի որդուն՝ Նաիրի Սահյանին։
Մեծանուն բանաստեղծի որդին որոշ դրվագներ պատմեց հոր մասին, անդրադաձավ նրա ստեղծագործական գործունեությանը։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է լուսանկարներ և տեսանյութ` միջոցառման ընթացքից