Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկություններ ունի, որ գազ գնելու մասին Բաքվի հետ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա։
«Նման քննարկումներ չեն եղել, բայց եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, իսկ մյուս երկիրն էլ դրա կարիքն ունի, և եթե որևէ խոչընդոտ չկա, ամեն բան քննարկելի է»,- ասաց Թունյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին որևէ պայմանավորվածություն կամ համաձայնություն չկա։
Հարցին՝ ինչո՞ւ հենց Ադրբեջանից՝ պատգամավորը պատասխանեց. «Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը։ Պետք է գնի այնտեղից, որտեղից ամենաէժանն ու շահեկանն է։ Մենք հիմա պետք է փորձենք մաքսիմալ դիվերսիֆիկացնել մեր աղբյուրները։ Այս պահին ռուսական գազը մեր տնտեսության ամբողջական պահանջը բավարարում է»։