«Չենք կոտրվում, հակառակը՝ ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ»․ Սիրուշոյի «Pregomesh» ապրանքանիշը` աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում
Երգչուհի Սիրուշոն սոցիալական ցանցի իր էջում նոր հրապարակում է արել՝ տեղադրելով տարիներ առաջ Շուշիում արված և նաև նոր լուսանկարներ։ Այս լուսանկարներին կից երգչուհին գրել է․
«Մի քանի տարի առաջ հենց այս օրերին Շուշիում էինք...
Ելույթից առաջ բարձրացել էինք Ջդրդուզ, լուռ նստել էինք ու փորձում էինք գնահատել այն, ինչ ունենք...
Այսօր չունենք էլ Շուշին... բայց կանք մենք ու մեր գործով փորձում ենք աշխարհին փոխանցել այն, ինչ տեսել ենք ու պահել մեր սրտում` բնությունը, սերը...
Այս պահին աշխարհի ամենախոշոր ցուցահանդեսներից մեկում ներկայացնում ենք մերը, հայկականը: Չենք կոտրվում, հակառակը, ավելի նպատակասլաց ենք ու ուժեղ»:
Посмотреть эту публикацию в Instagram