Պարոն Աղազարյանի ձայնն էլ հաշվեք. ՔՊ-ն կողմ քվեարկեց ընդդիմադիր Լիլիթ Գալստյանի օրենսդրական նախաձեռնություններին (տեսանյութ)
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն նախքան քվեարկությունը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին։
Նախագիծն ընդունվեց 91 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։