Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումըՈստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել Տպավորություն են ստեղծում՝ այդ 25 հա հողերը եղել են Ադրբեջանի հսկողության տակ, հիմա անցնում են մեզ Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումըՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը ՀՀ-ն շահագրգիռ է ընդարձակել իր ներդրումը կլիմայի փոփոխությամբ առաջացող խնդիրների լուծման ջանքերում Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան «հարաբերությունների կարգավորման» վերջին զարգացումները Կինը, ամուսնուց գաղտնի, պահարանից գողացել է 1.2 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ ԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆ Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Առաջ ենք գնալու մինչև ճշմարտության հաղթանակ, ես ձեզ ստերով չեմ կերակրի, ինչ կա, այն էլ ասում եմ (տեսանյութ) ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները» Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Ոնց որ 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել, «Շամշադինի բարբառով» թեզեր ունեմ, մորուքս էլ 30 տարվա է (տեսանյութ) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին. «Մարդկանց գումար են առաջարկել» (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ կանեն Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ Սա մինի կապիտուլիացիա է, ոչ թե սահմանազատում, շատերն են միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին (տեսանյութ) ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը 2 օրից կհայտարարեմ, թե ինչ է տեղի ունենալու, և ով ու ինչ պարտականություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 150-ից ավելի դասախոսներ միացան Բագրատ Սրբազանին, նրանք համաձայն չեն ապօրինի սահմանազատմանը (տեսանյութ) Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում Սրբազանը Նեմեսիսի արձանի մոտ հանդիպում է դասախոսների հետ․ ՈՒՂԻՂՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Ավարտվեց առերես հարցաքննությունը, Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ․ փաստաբան Մեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Մայիսի 20-ին 7 ժամով կհոսանքազրկվեն որոշ հասցեներՀրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունըԶելենսկին հետաձգում է ընտրությունները՝ վախենալով, որ չի ընտրվի«․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրելՀՀ կառավարության կողմից երեկ ընդունված՝ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի մի քանի հիմնարար խնդիրներ. Արտակ ԲեգլարյանՓոփոխություններ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի կարգումՀռոմի Ֆրանցիսկոս Պապը 2025-ին կլինի ԹուրքիայումԵվ ինչպե՞ս է ՄԻՊ-ը լուծում խնդիրը` վազելով գնում է ԱՄՆ դեսպանից «սըփոռթ» բերելու, Էդ էն նույն «դոբռոն» ա. Կարեն Վրթանեսյան (լուսանկար)«Նոան» առաջարկել է փոխել «Փյունիկի» հետ հանդիպման մրցավայրն ու ժամը ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունըԵկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու ավելի շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրած ամեն ինչը. ՀՊՄՀ պրոֆեսորԻ՞նչ անել, եթե ուժայինները փորձում են հասանելություն ձեռք բելեր Ձեր հեռախոսինԳուրգեն Արսենյանը պատրաստ է քննարկել Սրբազանի հետ հանդիպման առաջարկը, եթե իր անունը հնչի (տեսանյութ)ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է
Սպորտ

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

Երևանում այսօր մեկնարկում է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը և Տիգրան Խաչատրյանը (80 կգ):

Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը:

Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի խոսքով՝ մեր ընտրանին բավականին լուրջ նախապատրաստություն է անցել և փորձելու է առավելագույնն անել Երևանում կայանալիք մրցաշարում:

«Մեր բոլոր բռնցքամարտիկները բավականին խոստումնալից են: Երկու-երեք ամիս է՝ նախապատրաստվում ենք այս մեծ մրցաշարին: Հոգեբանական և ֆիզիկական շատ լավ աշխատանքներ ենք տարել տղաների հետ: Աշխատում ենք արագության, տեխնիկական և տակտիկական հմտությունների վրա»,- ասել է հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը:

Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը, նախապատրաստվելով Երևանում կայանալիք ստուգատեսին, հոկտեմբերի վերջին միջազգային մրցաշարի է մասնակցել Վրաստանի Փոթի քաղաքում: Մրցավայր մեկնած մեր 13 բռնցքամարտիկներն էլ արժանացել են մեդալների: Հայաստանի ներկայացուցիչները կարողացել են նվաճել 6 ոսկե և 7 արծաթե մեդալներ:

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված են նաև մարզիչներ Արթուր Ուլիխանյանն ու Անդրանիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը՝ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ, հուլիսին 2 ոսկե և 7 արծաթե մեդալ էր նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում։

Պատանեկան ԵԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել էին Վաղարշակ Քեյանը (48 կգ) և Տիգրան Հովսեփյանը (50 կգ)՝ դառնալով ոսկե մեդալակիրներ: Ընդ որում, Քեյանը կարիերայում երկրորդ անգամ էր նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի կոչումը:

Եվրոպայի փոխչեմպիոններ էին դարձել Արեն Խառատյանը (52 կգ), Սպարտակ Նահապետյանը (57), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Հայկ Ղահրամանյանը (80 կգ):

Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը կտևի մինչև դեկտեմբերի 4-ը: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին նախկին «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է: Մրցումները կսկսվեն նոյեմբերի 24-ից: Մրցաշարին ակնկալվում է շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկների մասնակցություն: 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում: Առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի վաղ հատկացրել էր 338 մլն 263 հազար դրամ:

Հայաստանը Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) կողմից 2023 թ. ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը ձեռք է բերել՝ հաշվի առնելով հայ մարզիկների գրանցած վերջին հաջողությունները, ինչպես նաև Երևանում 2022 թվականին անցկացված մեծահասակների և 2023 թվականին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունների բարձր մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ: