Կիրանցի հացատանը, որը հսկում էին հատուկջոկատայինները, եղել են Փաշինյանի քավոր-մարզպետն ու Գեղամ Նազարյանը. մանրամասներ. «Հրապարակ»«Ակտիվ քաղաքացիներին ոստիկանները ձերբակալում են, իսկ ՔԿ-ն երկնում է մեղադրանքներ, որ մեկուսացնեն». Թագուհի ԹովմասյանՄետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմովԻ՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Ադրբեջանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «կալանքի» ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով (ֆոտո)
«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մինչև մայիսի 18-ն էլեկտրաէներգիայի գումարը չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո, էլեկտրամատակարարումը կդադարեցվի. ՀԷՑ-ը զգուշացնում էԻրենց ամենից շատ մտահոգում է «լափամանից կտրվելը», թե չէ՝ ի՞նչ հայրենիք, երկիր կամ պետություն... «Փաստ»
Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանն ազատ են արձակվել
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրումըՈստիկանական մեքենայով վրաերթի ենթարկված լրագրողը համարվել է տուժող ԵՀ գործադիր փոխնախագահը Մատենադարանում ծանոթացել է հայալեզու ձեռագրերին Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով յոթ զինվորական է տուժել Տպավորություն են ստեղծում՝ այդ 25 հա հողերը եղել են Ադրբեջանի հսկողության տակ, հիմա անցնում են մեզ Թուրքիան և Ուկրաինան քննարկել են հացահատիկի գործարքի վերսկսումըՀենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Բաքվի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Շուշիի՝ ոչնչացված «Ղազանչեցոցի» կողքին Բաքվի վանդալները նախագծում են ամենամեծ մզկիթը կառուցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը ՀՀ-ն շահագրգիռ է ընդարձակել իր ներդրումը կլիմայի փոփոխությամբ առաջացող խնդիրների լուծման ջանքերում Ուրարտուն մարզադաշտն անվճար առաջարկում է Փյունիկ-Նոա խաղի անցկացման համար ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լրացուցիչ վճռական քայլեր ձեռնարկել Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան «հարաբերությունների կարգավորման» վերջին զարգացումները Կինը, ամուսնուց գաղտնի, պահարանից գողացել է 1.2 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր «Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն»․ Գերմանիայի ԱԳՆ ԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանին՝ ապահովել քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ ՌԴ ԱԳՆ Պատգամավորները գործուղվում են Փարիզ, Վիլնյուս և Կոպենհագեն Առաջ ենք գնալու մինչև ճշմարտության հաղթանակ, ես ձեզ ստերով չեմ կերակրի, ինչ կա, այն էլ ասում եմ (տեսանյութ) ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները» Ադրբեջանի թիրախում Արցախն է, որտեղ ամենօրյա ռեժիմով ոչնչացվում են հայկականն ու քրիստոնեականը Ոնց որ 3 դիպլոմ ունեմ, ինձ ոչ ոք չի նվիրել, «Շամշադինի բարբառով» թեզեր ունեմ, մորուքս էլ 30 տարվա է (տեսանյութ) Բագրատ Սրբազանը զանգեց Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանին. «Մարդկանց գումար են առաջարկել» (տեսանյութ) Փաստաբանները գործադուլ կանեն Սրբազանի ղեկավարած շարժումն ընդվզում է և արդարացված է. ՀԱԿ Սա մինի կապիտուլիացիա է, ոչ թե սահմանազատում, շատերն են միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին (տեսանյութ) ԿԳՄՍՆ-ն ԱՊՀ երկրներում ընկերության հետ քննարկել է մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարը 2 օրից կհայտարարեմ, թե ինչ է տեղի ունենալու, և ով ու ինչ պարտականություն ունի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 150-ից ավելի դասախոսներ միացան Բագրատ Սրբազանին, նրանք համաձայն չեն ապօրինի սահմանազատմանը (տեսանյութ) Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ՝ անվանելով նրան կեղծավոր Հենրիխ Մխիթարյանը՝ Միլանի քաղաքապետարանում Սրբազանը Նեմեսիսի արձանի մոտ հանդիպում է դասախոսների հետ․ ՈՒՂԻՂՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից Ավարտվեց առերես հարցաքննությունը, Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ․ փաստաբան Մեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ Մանուկյան Մայիսի 20-ին 7 ժամով կհոսանքազրկվեն որոշ հասցեներՀրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունըԶելենսկին հետաձգում է ընտրությունները՝ վախենալով, որ չի ընտրվի
Սպորտ

600 բռնցքամարտիկ Հայաստանում կպայքարի մեդալների համար․ բռնցքամարտի առաջնության բացման արարողությունը

Երևանի «Միկա» մարզահամալիրում այսօր պաշտոնապես տրվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մեկնարկը, որի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ։

Լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրի ընթացքում թատերական և պարային տպավորիչ ներկայացմամբ նախ պատմական ակնարկ է կատարվել Մեծ Հայքի թագավորության արքա Վարազդատ Արշակունուն, կռփամարտում (բռնցքամարտ) գրանցած նրա հաջողություններին, մասնավորապես Հին Հունաստանում 394 թվականին տեղի ունեցած անտիկ Օլիմպիական խաղերում նրա հաղթանակին, ապա անդրադարձ է կատարվել մարզաձևի պատմությանն, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ու տեսարժան վայրերին:

Այնուհետև, բռնցքամարտի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմում անդրադարձ է կատարվել տարբեր ժամանակներում բռնցքամարտի հայ անվանի ներկայացուցիչներին, ինչպես նաև Երևանում նախորդ տարի անցկացված բռնցքամարտի մեծահասակների առաջնությանն ու այս տարվա մայիսին կայացած երիտասարդների ԵԱ-ին:

Ֆիլմին հաջորդել է առաջնությանը մասնակցող երկրների դրոշների շքերթը. Հայաստանի դրոշակակիրը Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող Տիգրան Հովսեփյանն էր:

Մարզիկների անունից երդման արարողությունն իրականացրել է պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Հայկ Ղահրամանյանը, իսկ մրցավարների անունից՝ միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բարի գալուստ և ազնիվ պայքար է մաղթել առաջնության մասնակիցներին: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն, որ վերջին երկու տարում Հայաստանում 6 մարզաձևերից անցկացված միջազգային մրցաշարերից 3-ը բռնցքամարտ մարզաձևից են, պատահական չէ, և բռնցքամարտն ամենասիրելիներից է Հայաստանում:

«Վարազդատ Արշակունի արքայի՝ անտիկ Օլիմպիական խաղերի չեմպիոնությունից հետո 1956 թվականին Մելբուռնում արդեն ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանը: Հայ բռնցքամարտիկներ Իսրայել Հակոբկոխյանն ու Նշան Մունչյանը դարձել են աշխարհի չեմպիոններ, ունենք Եվրոպայի շուրջ երկու տասնյակ չեմպիոններ: Այսօր Երևանը դարձել է աշխարհի 60 երկրի շուրջ 600 բռնցքամարտիկների թատերաբեմ: Առաջիկա օրերի ընթացքում բոլոր մարզիկներին մաղթում եմ ազնիվ և հաղթական պայքար ռինգում, և հաճելի ու հետաքրքիր ժամանց մեր երկրի տեսարժան վայրերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը. «Շնորհակալություն եմ հայտնում IBA-ին այս մեծ մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը՝ առաջնության կազմակերպման հարցում մեր կողքին կանգնելու համար: Ամեն ինչ արել ենք, որ այս առաջնությունն ընթանա բարձր մակարդակով»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Յանիս Ֆիլիպատոսը՝ նախևառաջ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը՝ առաջնության անցկացման համար ներդրած ջանքերի համար. «Ինչպես միշտ, ողջույն Հայաստա՛ն: Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Հայաստանի կառավարությունը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերջին երկու տարում անցկացրել են Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների լավագույն առաջնությունը: Շնորհակալ եմ աջակցության համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Եկեք ռինգում պայքարենք իսկական սպարտացիների նման, բայց ռինգից դուրս հարգենք միմյանց, մրցակիցներին և պահենք ազնիվ խաղի կանոնները: Մենք ներկայացնում ենք ամենահին օլիմպիական մարզաձևը, և մեր ընտանիքը տարեցտարի ընդլայնվում է»:

Տեսաուղերձով մարզիկներին ողջունել և հաջողություն է մաղթել նաև IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը առաջնության անցկացման և հսկայական ջանքերի համար:

Հիշեցնենք՝ շուրջ 60 երկրի 600 բռնցքամարտիկներ ավելի քան 10 օր Հայաստանում կպայքարեն բաղձալի մեդալների համար. 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:

Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ աշխարհի պատանեկան առաջնությանը կմասնակցեն Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Վահագն Գալստյանը (54 կգ), Տիգրան Մակիչյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ):

Աղջիկների պայքարում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ՝ 48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը և 54 կգ քաշային Էլեն Պապյանը: