Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իՈստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի. տասնյակ միլիոններ են ծախսվում. «Հրապարակ»Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԿիրանցիներին ադրբեջանցիներից պաշտպանվելու համար ծառ տնկել առաջարկող Փաշինյանը սեփական անվտանգությանը հիվանդագին է վերաբերվում. «Հրապարակ»Աշտարակի տներից մեկի բակում դիակ է հայտնաբերվելՀանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»Ինչպես և որտեղից են առևանգվել Արցախի ղեկավարները. Արայիկ Հարությունյանը գնում էր գինու գործարանը վաճառեր. «Փաստ»Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից». ՈՒՂԻՂԱննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Մշակույթ

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին. մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին (տեսանյութ)

«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ World Travel Awards-ի: Հայկական ճոպանուղին հաղթել է մրցույթում՝ մրցակցելով Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի ճոպանուղիների հետ և ճանաչվել լավագույնը:

2023 թ․  դեկտեմբերի 1-ին Դուբայում տեղի է ունեցել World Travel Awards հեղինակավոր միջազգային մրցանակի հաղթողների 30-րդ մրցանակաբաշխությունը։ Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է  զբաղեցրել «ՏաԹևեր»-ը: Արարողության ժամանակ պատվավոր մրցանակն  ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:

World Travel Awards մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են  «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ-ին և այդ ժամանակից ի վեր ծառայել է որպես ճանապարհորդության և հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ: «ՏաԹևեր» ճոպանուղին արդեն 2-րդ անգամ է ճանաչվել աշխարհի լավագույն ճոպանուղի. 1-ին մրցանակն այս նախագիծը Հայաստանին բերել էր 2021 թ-ին:

«Հայրս իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն: Նա իրականացրել է բազմաթիվ բարեգործական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր, որոնք փոխել են մարդկանց կյանքի որակը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Դեպի միջնադարյան հրաշալի վանական համալիր տանող աշխարհի ամենաերկար՝ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը դրա վառ օրինակներից է:  Այն  մեծ ազդեցություն է ունեցել ինչպես տարածաշրջանի  զարգացման վրա՝ դարձնելով այն զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ, այնպես էլ զգալիորեն բարելավել է տեղի բնակչության կյանքի որակը: Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,- ասել է Դավիթ Վարդանյանը:

«Մեր ամբողջ թիմի համար մեծ պատիվ է երկրորդ անգամ ստանալ նման հեղինակավոր միջազգային ճանաչում։ Մեր աշխատանքում ձգտում ենք մարդկանց համար բացահայտել Տաթևը և նրանց պարգևել բացառիկ տպավորություններ: Այս մրցանակն ամրապնդում է Հայաստանի՝ որպես զբոսաշրջային առաջատար ուղղության կարգավիճակը և կարևոր դեր ունի երկրի, մասնավորապես, Տաթևի՝ միջազգային զբոսաշրջային ասպարեզում առաջխաղացման գործում», - մրցանակի արդյունքները մեկնաբանել է ճոպանուղին կառավարող Impulse Business Management ընկերության տնօրեն Մարիա Բուտենկոն:

Տասներեք տարվա ընթացքում «ՏաԹևեր» է այցելել ավելի քան 1 միլիոն մարդ: Հայաստան այցելող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ  իր  ծրագրում ընդգրկում է  ճոպանուղին, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիքի մարզ 2010 թ-ի համեմատ աճել է 17 անգամ:

«ՏաԹևեր» ճոպանուղին ճանապարհորդների համար բացում է Հայաստանի նախկինում անհասանելի անկյունները և բարձրացնում երկրի ճանաչելիությունը: Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի (5752 մետր): Այնտեղ գրանցվել է նաև հայկական օդային ուղու ևս մեկ ձեռքբերում՝ որպես նման մասշտաբային ինժեներական կառույցի համար ամենակարճ շինարարության ժամկետ (10 ամիս)։ «ՏաԹևերի» շինարարությունն իրականացրել է ճոպանուղիների շինարարության ոլորտի առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը: Ամեն տարի «ՏաԹևեր» ճոպանուղին հաջողությամբ անցնում է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխան ստուգում:

Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգնմանը և համայնքի զարգացմանը: «ՏաԹևերը» կառավարում է Impulse Business Management ընկերությունը։