Բագրատ Սրբազանի այցը՝ Եռաբլուր (ուղիղ)
Այսօրվա հավաքը շատ կարևոր է. 18։30-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում. «Սրբազան պայքար»Կուրբան Բայրամի առաջին օրը Թուրքիայում 16 000 մարդ վնասվածքներ է ստացելԳեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիներըԲերման ենթարկված արցախցների նկատմամբ ոստիկանները դրսևորում են առանձնակի թիրախավորումԻսրայելը զգուշացնում է, որ տարածաշրջանը նոր պատերազմի շեմին էՍուրեն Պապիկյանը մեկնել է ՖրանսիաԻմ առաքելությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ավարտված էՆախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևորԻնչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը. Վահե ՀովհաննիսյանԲաղրամյանում հավաքի մասնակից 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է․ ՔԿԲաքուն, Մոսկվան և Թեհրանը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի աշխատանքային խումբ են ստեղծումՍպառվեց տնային կալանքիս ժամկետը. կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, դուստրս ինձ պարգևեց առաջին թոռնուհուս. Վահան ՔերոբյանԲայդենի խորհրդականը մեկնել է ԻսրայելՀայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրըԱզգությամբ ասորի, երեք երեխաների հայրը կալանավորվել է Բաղրամյանի ցույցերին առնչվող վարույթով. Վահան ՀովհաննիսյանՄեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակելԱվտովթար՝ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներԱպացույց, թե ինչպես են բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի ենթարկում ու նվաստացնում հավաքի մասնակցին․ Թաթոյանը տեսանյութ է հրապարակելԱկնհայտ է, որ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը․ Մեսրոպ ԱռաքելյանՀետևյալ հասցեներում այսօր լույս չի լինիԲագրատունյաց փողոցում 3 մեքենա իրար են բախվել․ կան տուժածներԿան փակ ճանապարհներ․ Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համարԻրանին կոչ են արել չօգնել ՌուսաստանինՌուսաստանը մեղադրվում է քիմիական զենք կիրառելու մեջՌուսաստանը Ֆրանսիային և Գերմանիային կոչ է արել ուսումնասիրել պատմությունՓաշինյանի իշխանությունը մոռանում է կարևորի մասին, կամ՝ փնտրվում է ՀՀ-ին մատակարարված «Իսկանդերը» Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Կառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել Անձրևների ու հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննության կառնվի այսօր Կփորձես զարթնել տագնապից՝ սիրտ չի լինի, որ թրթռա․ Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել
Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ․ Աշոտյան
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» ՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժը Ես միակը չեմ, իրենց դուր չեն գալիս համարձակ, հայրենանվեր, տեսակ ունեցող մարդիկ. Աշոտ Մինասյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն Լույս տղերքը գնում են ծառայելու, մեռնում են՝ առանց ժառանգներ ունենալու․ ո՞վ է հորինել այդ օրենքները Լավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ) «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվում․ ՈՒՂԻՂԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և կառուցենք ամենամեծ հաղթանակը․ «Տավուշը հանուն հայրենիքի» Մահացել է Արսենալի նախկին հարձակվող Քևին Քեմփբելը Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ
Մամուլ

Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դատավորների ընդհանուր ժողովը, որը կայացել էր՝ ԲԴԽ անդամ ընտրելու, ընթացել է հանձնաժողովի նոր՝ կասկածելի անդամների պայմաններում ու դատավորների շրջանում խիստ մտահոգությունների տեղիք տվել։ Բանն այն է՝ քվեարկության արդյունքները հաշվարկող հանձնաժողովի անդամները դատական համակարգից են լինում՝ ճանաչված, հեղինակություն վայելող դատավորներ, որոնք ողջ դատական համակարգի կողմից համարվում են որպես հանձնաժողովի սկզբունքային անդամներ. սակայն երեկ հանձնաժողովի հեղինակավոր դատավոր անդամները փոխարինվել են դատական համակարգի կողմից ճանաչում չունեցող դատավորներով։ Արդյունքում՝ այս հանգամանքը կասկածների տեղիք է տվել, որ սկզբունքային անձանց նորերով փոխարինելը, միգուցե, նպատակ է ունեցել ներսում քվեարկության հաշվարկների վրա ազդել կամ, այսպես ասած, «թվեր նկարել»։

Նշենք, որ ԲԴԽ անդամ ընտրվեց Արմեն Դանիելյանը:
 
Դատավոր Արմեն Դանիելյանը հանրության մեջ աչքի ընկավ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով: Եվ, առհասարակ, Արմեն Դանիելյանը սովորություն ունի անկատար չթողնել որեւէ ՔՊ-ականի ցանկություն:
 

Առանց անձի մասին լսած լինելու, նրա իրավունքն ապահովելու՝ մարդուն կալանավորելու պրակտիկան Արմեն Դանիելյանը շարունակեց կիրառել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը նրան ԱԺ ամբիոնից հիշեցրեց, թե ինչպես առանց իրեն լսելու կալանք իրականացրին: Արթուր Սարգսյանի վերաբերյալ կայացրած կալանքի որոշումն Արմեն Դանիելյանի համար դարձավ կարգապահական վարույթ հարուցելու թեմա, ԲԴԽ-ն, սակայն, 2022թ. մայիսի 12-ին, իհարկե, մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:

Սա էլ դեռ քիչ չէ, 2023 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը հաջորդած դատավորի ընտրությունը շառաչուն ապտակ էր քծնանքի ճամփան բռնած ուժային կառույցների եւ դատական իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

Դատավոր Արմեն Դանիելյանը, որ արդարադատությունը մերժելով, Նիկոլ Փաշինյանի իշխանության աչքին բարձրանալու համար վճիռներ էր կայացնում, ինքը մերժվեց ՔՊ-ի կողմից: Եվ դժվար է ասել, թե Նիկոլ Փաշինյանի նկարով ոգեշնչվող Կարեն Անդրեասյանն ինչպես կընդունի նրա՝ ԲԴԽ գնալը»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում