Բռնցքամարտի պատանեկան ԱԱ. 9 ներկայացուցիչ՝ եզրափակչում
Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա եզրափակչի 9 մասնակից: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն Առնո Դարչինյանը (46կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և աղջիկների հավաքականից Հեղինե Պետրոսյանը (48 կգ):
Եզրափակիչները կկայանան դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին:
Այսօր կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը: