Արսենալը հինգ անընդմեջ հաղթանակ է տարել ընդհանուր 14:2 հաշվով
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Վուլվերհեմփթոնին»։ Այսպիսով, «զինագործները» տարել են հինգերորդ անընդմեջ հաղթանակ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Վերջին անգամ «Արսենալը» պարտվել է նոյեմբերի սկզբին: Դա տեղի է ունեցել Անգլիայի առաջնության «Նյուքասլի» հետ խաղում` 0:1: Հաջորդ հինգ հանդիպումներում «զինագործները» հաղթել են այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Սևիլիան» (2:0), «Բարնլին» (3:1), «Բրենտֆորդը» (1:0), «Լենսը» (6:0) և «Վուլվերհեմփթոնը» (2:1): Այս խաղերում գոլերի տարբերությունը 14:2 է:
Հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին: Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Միկել Արտետայի թիմը հյուրընկալվելիս կհանդիպի «Լուտոնի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:15-ին: