Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԿիրանցիներին ադրբեջանցիներից պաշտպանվելու համար ծառ տնկել առաջարկող Փաշինյանը սեփական անվտանգությանը հիվանդագին է վերաբերվում. «Հրապարակ»Աշտարակի տներից մեկի բակում դիակ է հայտնաբերվելՀանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»Ինչպես և որտեղից են առևանգվել Արցախի ղեկավարները. Արայիկ Հարությունյանը գնում էր գինու գործարանը վաճառեր. «Փաստ»Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից». ՈՒՂԻՂԱննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Հովիկ Աղազարյանի որդու ընկերությունն է մատակարարել Արարատի համայնքապետի 45 հազար դոլարանոց մեքենան (տեսանյութ)
Այսօր Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Սիսիանում 14-ամյա տղան նռնակ է գտել, տեղի է ունեցել պայթյուն․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դեպքից «Դա կապրիզ չի»․ ինչո՞ւ Վարդապետյանը չի հանդիպում զոհվածների ծնողների հետ (տեսանյութ)Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններ
Մշակույթ

Կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը:

Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։

Փաշինյանը շնորհավորել է բոլորին այս կարևոր իրադարձության առիթով: «15-րդ դարի մատյանը, ինչպես Մատենադարանի տնօրենն ասաց` վերադառնում է տուն։ Պարոն Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ինձ, ես ուզում եմ իմ շնորհակալությունը վերահասցեագրել Հայաստանի բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնց վճարած գումարներից է, ահա, կառավարությունը հնարավորություն ստանում այսպիսի խնդիրներ լուծել։

Ես կարևոր համարեցի սա ընդգծել, որպեսզի Հայաստանի Հանրապետության հարկ վճարողները տեսնեն, որ իրենց կատարած վճարումները ծախսվում են ահա նաև այսպիսի նպատակների համար։ Իհարկե, չեմ կարծում, թե պետական բյուջեի ծախսումներն իրենց արդյունավետությամբ հասել են կամ հասցրել ենք կատարյալի, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ընդհանրապես մեր քաղաքականությունը հանգում է նրան, որ մենք բարերարության տրամաբանությունը պիտի փոխարինենք օրինապահ հարկ վճարման տրամաբանությամբ, որովհետև ամենամեծ բարերարներն իրենց հարկերը պարտաճանաչ վճարողներն են, որոնք միևնույն ժամանակ ուժեղացնում են պետությունը, պետական ինստիտուտները, և պետությունն էլ իր հերթին հնարավորություն է ստանում ուժեղացնել պետության հոգևոր հիմքերը, արժեքային հիմքերը, մշակութային հիմքերը։

Եվ սա շատ կարևոր արձանագրում է։ Իհարկե, մենք նաև նպատակադրվել ենք, որ սա առանձին վերցրած իրադարձություն կամ քայլ չլինի: Հաջորդ տարվա պետական բյուջեում միջոցներ ենք նախատեսել նման ձեռքբերումների համար, որովհետև իսկապես սա այն դեպքն է, երբ կառավարությունը Մատենադարանի դրդմամբ և հուշումով շատ արագ արձագանքեց: Կարևոր է, որ այս արագ արձագանքման օրինակն ունենանք որպես գործելակարգ բոլոր այն դեպքերի համար, երբ ունենք հնարավորություն մեր հոգևոր, մշակութային արժեքները պահպանելու, պաշտպանելու, վերադարձնելու։ Սա մեր կարևոր քաղաքական ուղղվածություններից մեկն է, որը մենք պետք է զարգացնենք։

Նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ շատ մեծ միջոցներ ենք տրամադրում Հայաստանում մշակութային, պատմական հուշարձանները պահպանելու, վերականգնելու համար, նաև գիտության ֆինանսավորումն ենք մեծացնում, որպեսզի այդ հուշարձանների հետազոտումը, պահպանումը, ուսումնասիրությունն ավելի ինստիտուցիոնալ հենքերի վրա դրվի։

Ինչ վերաբերում է բուն ձեռագրին, անկեղծ ասած, չեմ կարող շատ բան ասել ձեռագրի մասին։ Ես այստեղ եմ ավելի շատ այն սեփական աչքերով տեսնելու և այդ առումով կարծում եմ` կիսում եմ շատերիդ առաքելությունը, իսկ մատյանի արժեքի, պատմության մասին թերևս մասնագետներն իրենք ավելի լավ կխոսեն, և ուրախ եմ, որ կարողացել ենք նրանց այդ ուղիղ առիթն ընձեռել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: