Հույս ունեմ՝ ամսվա լավագույններին որոշելիս արդար ընտրություն կկատարվի. Եղիշե Մելիքյան
Եղիշե Մելիքյանը ստացել է նոյեմբեր ամսվա լավագույն մարզչի մրցանակը: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:
«Այս անգամ որոշեցի ընդունել մրցանակը ու հույս ունեմ, որ այսուհետ ամսվա լավագույններին որոշելիս արդար ընտրություն կկատարվի: Հիմա թիմը մեկնել է վաստակած հանգստի, ու վերադառնալու ենք թարմ ուժերով` հասկանալով, թե ինչ մարտահրավերներ ունենք առաջնության երկրորդ հատվածում»,- Մելիքյանի խոսքը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը: