Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Հայիթիի հյուսիսում սողանքների հետևանքով 12 մարդ է զոհվելՀամայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինՈվքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում. ես մեծ ցավ եմ ապրում. Լևոն Երանոսյան. «Հրապարակ»Առանց արևմտյան զենքի Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի երկու շաբաթից. ԲորելԳեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»2018-ի հեղափոխությունը երկրին տվեց երկու բան` տարածքների կորուստ և ՔՊ-ականների զանգվածային բարեկեցություն. «Ժողովուրդ» (լուսանկար)Շենգեն վիզա ստանալու գործընթացը դարձել է յուրատեսակ բիզնես. «Փաստ»Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը. մոտակա տները և փողոցները հեղեղվել են (լուսանկարներ)
Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Բրազիլիայի հարավում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-իՈստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի. տասնյակ միլիոններ են ծախսվում. «Հրապարակ»Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԿիրանցիներին ադրբեջանցիներից պաշտպանվելու համար ծառ տնկել առաջարկող Փաշինյանը սեփական անվտանգությանը հիվանդագին է վերաբերվում. «Հրապարակ»Աշտարակի տներից մեկի բակում դիակ է հայտնաբերվելՀանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»Ինչպես և որտեղից են առևանգվել Արցախի ղեկավարները. Արայիկ Հարությունյանը գնում էր գինու գործարանը վաճառեր. «Փաստ»Ցուցարարները շարժվում են «Վրացական երազանքի» գրասենյակ. բերման ենթարկված կա ՄԱԿ-ում Գազայի մասին խոսելն անիմաստ է. Պաղեստինի դեսպանԸստ Պետդեպի՝ ՄԻՊ գրասենյակը անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովում Ազատություն քաղբանտարկյալներին․ իրազեկման ակցիան շարունակվում է Գազ չի լինի Երևանում և մի քանի մարզերում Երևանում մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգան. հայտնի է եզրափակչի առաջին մասնակիցը Փաշինյանը Սինանյանին 7 օրով գործուղում է Իտալիա Կադաստրով հողիս մոտ չեն թողնում. Կիրանցեցի կնոջ ունեցվածքը հանձնում են թշնամուն (տեսանյութ) Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել շաքարավազի արտահանման վրա․ Հայաստանը բացառությունների շարքում է Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք․ մանրամասներ ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Քաղաքապետարանից հայտարարում են՝ Շենգավիթի բակային տարածքը ազատվում է ապօրինի կառուցված ավտոտնակներից (տեսանյութ) Դեսպան Քվինը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ խոսել է ժողովրդավարությունից ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ ՀԱՄԱՍ-ն ակտիվորեն պատրաստվում է հարձակվել զինվորականների վրաԴավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանցը «ազատագրվել է սև բերետներից» (տեսանյութ)Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ մանրամասներ․ Irakanum.am Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ, հոսպիտալացվածներ Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ մանրամասներ․ «Ազատություն» Մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ Քննարկել են՝ ինչպես պաշտպանել Սևանա լճի, Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսները Ինչ կազմով է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցեր Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան Կիրանցը փաստացի գրավվել է ՀՀ ոստիկանության զորքերի կողմից. սա հանցագործության հատկանիշներ ունի (տեսանյութ)
Մշակույթ

Ադրբեջանն ավերել է Արցախի Թթու ջուր կոչվող տարածքում կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Ինչպես հստակ երևում է ադրբեջանագետ Վարսիկ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներից, Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։

Մինչ ադրբեջանական բռնազավթումը աղբյուր-հուշարձանր կանգուն էր, իսկ կենտրոնում և հուշարձանին կից կանգնեցված էին 2 խաչքարեր։ Իսկ տարածքի բռնազավթումից հետո արված լուսանկարից պարզ է դառնում, որ ոչնչացված են խաչքարերը, իսկ հուշարձանի ամբողջականությունը խաթարված և ներկերով պղծված։

Ադբեջանական լուրերի համաձայն՝ Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել և հուշարձանի տարածքում պետք է կառուցվի հանգստի գոտի։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։

Օկուպացված Քաշաթաղի Աղանուս բնակավայրի հուշարձան-աղբյուրի ամբողջականության խաթարումը և խաչքարերի ոչնչացումը արգելված է միջազգային օրենքներով։

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Սովորութային օրենքները արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում։ Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ,  39-րդ, 40-րդ, 41 -րդ  կանոնները։

Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»  և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»,- գրված է monumentwatch.org կայքում: