Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անգամ նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 2-րդ անգամ (2011, 2024) նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից․
«Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ առաջնության վերջին խաղափուլում Ռոբերտը հաղթեց Արթուր Դավթյանին և դարձավ չեմպիոն:
Շնորհավորում ենք Ռոբերտին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։