Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՄալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվիՀայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԱպրիլի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ ՄարտիրոսյանիՄենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլինԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել«Տավուշում գործընթացի վերաբերյալ մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում». ԱՆ-ն անդրադարձել է դրանց
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն դպրոցների ամառային արձակուրդներըԵրևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվըՕդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպԲայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցելԳրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ․ ՓԾ ճգնաժամային կենտրոնի անցած շաբաթվա ամփոփումը
Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբ
Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ
Հայաստանին իշխանափոխություն է պետք․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)Բաստուրմայի ռազմավարություն․ երկիրը կտոր-կտոր կտրում, Ադրբեջանին են տալիս․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց պետությանըՎանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինիԹմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչԴու անկեղծ սիրում էիր ֆուտբոլը, նվիրված էիր քո գործին. Ռոբերտ Արզումանյանը՝ Դավիթ Մարտիրոսյանի մասինՆիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHubԼավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ ԲաբայանՄիրզոյանը հանդիպել է Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվելՔրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկինԲագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան (տեսանյութ)Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպելու է կիրանցիների հետ
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորածԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ ենՆոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Պահանջում ենք՝ 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար «լրագրող» ներկայացող նշված անձին և «Civic News» ալիքին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել, պառակտել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կադիրովի որդին դարձել է Պուտինի համալսարանի համակարգողը«Խաղաղության» են պատրաստվում․ թյուրքագետ (լուսանկար)
Մշակույթ

Ինչ է պարզաբանում ԿԳՍՄՆ-ն՝ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» վերափոխելու մասին

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է ուզում «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները: Հանրակրթության պետական չափորոշչի 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան, որի անվանումն առաջարկվում է փոխել «Հայաստանի պատմություն», որն ավելի բնութագրական է առարկայի շրջանակում ուսումնասիրվող նյութի համար, քանի որ հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններն է ընդգրկում:

Առարկան, անվանելով տվյալ երկրի պատմություն, ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը: Ուսուցանվող առարկան ներկայացվում է իբրև հավաքական և կազմակերպված հանրություն հանդես գալու պատմություն։ Այս պարագայում պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն առավելապես կարևոր պատմական դերակատարում ունեցած մարդկանց գործունեության մասին պատմություն է, որոշակի իմաստով խթանում է այն գաղափարը, որ պատմությունը նաև առանց պետության և պետականության կարող է ձևավորվել՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների, մասնավորապես պետականամետ քաղաքացու վարքականոնի ձևավորմանը:

Հարկ է նշել, որ մի շարք երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, և փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես՝ Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ուսումնասիրվում է տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակում:

Ոլորտի մասնագետներն ու շահագրգիռ կազմակերպությունները նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 2-ը: