Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականն ներկայացուցիչ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 311 կգ արդյունքով դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։
Հրում վարժությունում Գոռը գլխավերևում պահեց 171 կգ ծանրաձողն ու արժանացավ նաև փոքր ոսկե մեդալին, իսկ պոկում վարժությունում դարձավ փոքր բրոնզե մեդալակիր։