Կիլիան Մբապպեի ֆանտաստիկ ցուցանիշն այս մրցաշրջանում
Կիլիան Մբապեն այս մրցաշրջանում ամենաշատ միավորն ունի՝ գոլեր+գոլային փոխանցումներ թոփ 5 լիգաների խաղացողների ցանկում:
Բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում ՊՍԺ-ի հարձակվողը դարձել է 31 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Չորեքշաբթի Մբապեն հաղթական գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սոսյեդադի» հետ առաջին խաղում (2:0):