Ալաշկերտը ջախջախեց ԲԿՄԱ-ին
ՀՊԼ 22-րդ տուրում ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր «Ալաշկերտին» և 6 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձաn Դեսիրեն (8, 43) և Մարմենտինին (63, 80), աչքի ընկավ Ագդոնը (89), ինչպես նաև ինքնագոլի հեղինակ դարձավ Նորայր Նիկողոսյանը (74):
Նշենք, որ ԲԿՄԱ-ն 57-րդ րոպեից խաղում էր տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել էր Միսակ Հակոբյանը։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 22 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ալաշկերտը» 35 միավորով՝ 4-րդ։
Աղբյուրը՝ Armsport