Լուիս Էնրիկեն խոսել է Ռաֆայել Լեաոյի մասին
Իտալական Միլանի հարձակվող Ռաֆայել Լեաոյին «ՊՍԺ»-ի հետ կապող լուրերի ֆոնին ֆրանսիացի լրագրողներն առիթը բաց չեն թողել փարիզյան ակումբի մարզիչ Լուիս Էնրիկեից կարծիք հարցնելու Միլանի պորտուգալացի վինգերի մասին։
«Լեոա՞: Իսկ ո՞վ է նա։ Ինչ-որ երգչուհի՞: Կատակում եմ, իհարկե, լավ գիտեմ, թե ով է, բայց նախընտրում եմ խոսել միայն այն խաղացողների մասին, ովքեր պատկանում են մեզ»,- ասել է Լուիս Էնրիկեն:
Ընդգծենք, որ իտալական մամուլը վերջին շրջանում գրում է, որ Կիլիան Մբապպեի հեռանալու դեպքում փարիզյան ակումբը կգնի պորտուգալացուն: