Անկարան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա Պուտինի այցը ԹուրքիաՔաղշինկոմիտեից հայտարարում են՝ քաղաքաշինական գործընթացները կհստակեցվեն քաղաքացիների համար Սի Ցզինպինը մայիսի սկզբին կայցելի Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՀայրենիքը մեր կարիքն ունի, դավաճանը հող է հանձնում․ երիտասարդների իրազեկման ակցիան՝ մոլլում Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Մարզպետը հետաքրքրվել է՝ որքանով են Սյունիքում աջակցում արցախցիներին ծրագրերում ընդգրկելու համար Կառավարությունից հայտնում են՝ կիրանցեցիներին առաջարկել են համատեղ քննարկումով «հարցերին լուծում տալ» Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերը սահմանից հեռու են 5 կմ ԱՆ-ն հայտարարությամբ փորձում է կոծկել Կառավարության՝ սահմանազատման հարցով անթույլատրելի որոշումները Դատախազությունը չի կողմնորոշվում՝ Սրբազանին ծանր հանցագործության մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, մեր խաչը՝ հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցից հայտարարություն է հնչում․ ՈՒՂԻՂՊետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊ-ը՝ դպրոցականներին Քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր Փաշինյանի կորտեժը հեռացման կոչերի տակ հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հանդիպումից հետո, դուռը բացելու ենք՝ ադրբեջանցի տեսնենք (տեսանյութ) Կիրանցիները դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից արտասվելով․ ավարտվել է հանդիպումը (տեսանյութ) Բռունցքդ վեր, բիրտ ուժով փորձելու են բացել կամուրջը․ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Կիմ Չեն Ընը փորձում է Ռուսաստանի օգնությամբ փրկել Հյուսիսային Կորեայի տնտեսությունըՏավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ՈՒՂԻՂԱրդարության մարտիկ Համբիկ Սասունյանը միացել է Տավուշի համար պայքարին Տավուշում խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքը, բռնացել․ ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն Ադրբեջանի քարոզչամեքենան հստակ շեշտում է՝ սա Հայաստանի հետ իրենց համար «պայմանական սահման» է․ Տաթևիկ Հայրապետյան «Դավաճանը հողեր է հանձնում»․ ակցիա՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում՝ ի պաշտպանություն Տավուշի (տեսանյութ) Պաշտոնյա և ոչ պաշտոնյա չընդդիմություն` ասոցացված լրատվականներրով ու տարատեսակ զոմբիներով, ամոթն էլ լավ բան է․ Լիլիթ ԿուջոյանՈւկրաինացի զինվորականները դադարեցրել են պաշտպանական կառույցների կառուցումը Ավդեևկայի շրջանումԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կառաջարկի Ադրբեջանում ստեղծել ականազերծման եվրոպական խումբ Դատախազության հաղորդման մեջ Աշոտյանին կատարված անդրադարձը չի համապատասխանում իրականությանը Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում․ Ազատություն Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ «Ի՞նչ քննարկում»․ կառավարության շենք մտնող Սանոսյանը «տեղյակ չէր» տավուշեցիների հետ հանդիպումից (տեսանյութ) Ֆինանսների նախարարն ու Համաշխարհային բանկի տնօրենը քննարկել են նոր ծրագրերի մեկնարկը Տավուշում իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին, տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՄալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվիՀայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԱպրիլի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Սեռական ոտնձգությունների մեղադրանքով Ֆրանսիայում կալանավորվել է դերասան Ժերար Դեպարդիեն«Վեստ Արմենիա» - «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Դավիթ ՄարտիրոսյանիՄենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆԴոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլինԳեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Սպորտ

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել է Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսի 16-ին օլիմպիականների հետ վարչապետի հանդիպումից բխող հանձնարարականների կատարման ընթացքը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական աշխատանքները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ ավարտվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադահլիճի կառուցման և բարեկարգման աշխատանքները, ընթացքի մեջ են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Ներկայացվել է նաև տեղեկատվություն մարզական ենթակառուցվածքների վերաբերյալ:

Մասնավորապես, ավարտվել է «Կիլիկիա» մարզադահլիճի շենքի հիմնանորոգումը, շենքը հանձնվել է շահագործման և օգտագործվել է 2023 թվականի ապրիլի 13-23-ը Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ընթացքում, ավարտվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, իրականացվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հողատարածքի չափագրումը, շարունակվում են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերանորոգման աշխատանքները:

Ոլորտի պատասխանատուները Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացրել են 2024 թվականին Փարիզում կայանալիք 33-րդ օլիմպիական խաղերին նախապատրաստական աշխատանքները: Ըստ այդմ՝ իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, կազմավորվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող ՀՀ օլիմպիական հավաքականները, ապահովվել է ՀՀ հավաքականների մասնակցությունը Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, միջազգային մրցաշարերին:

Նշվել է, որ պարբերաբար անդրադարձ է կատարվում իրականացվող աշխատանքներին, քննարկվում են հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցումներին մասնակցության արդյունքների վերաբերյալ՝ թերությունները շտկելու նպատակով: Ուսումնասիրվել են Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականների մարզումների համար նախատեսված մարզակառույցների վիճակը վերանորոգման և հիմնանորոգման նպատակով: Համապատասխան միջոցներ են հատկացվել Օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքականներին մարզագույքով և մարզահանդերձանքով ապահովելու համար:

Ծավալվել է մտքերի փոխանակություն բարձրացված հարցերի շուրջ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է Օլիմպիական խաղերին հավաքական թիմերի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու համար աշխատանքների հետևողական իրականացումը: