Հայ ըմբիշները կրկին փայլեցին իրենց վարպետությամբ․ Երևանի փոխքաղաքապետ
Այսօր ներկա էի Լյովա Վարդանյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին, որը Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո անցկացվեց մայրաքաղաքում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երաևնի փոխքաղաքապետ Արմեն Փամբուչյանը։
«Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 213 մարզիկներ:
Հայ ըմբիշները կրկին փայլեցին իրենց վարպետությամբ՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ»,- գրել է նա։