Սպիտակ տունը հավաստիացրել է Իրանին, որ Դամասկոսի հարվածի մասին նախնական տեղեկություն չի ունեցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ուղղակիորեն Իրանին ասել է, որ ԱՄՆ-ը նախապես տեղյակ չի եղել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա սպասվող հարձակման մասին և չի մասնակցել դրան:
Այս մասին հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյաների։
«Միացյալ Նահանգները տեղյակ չէ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման մասին և որևէ մասնակցություն չի ունեցել դրան»,- ասել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
Ինչպես հեռուստաալիքին հայտնել են ամերիկացի երկու այլ պաշտոնյաներ, ԱՄՆ նախագահի վարչակազմը հաղորդագրություն է ստացել մոտալուտ հարվածի մասին, երբ իսրայելական ինքնաթիռներն արդեն օդում էին, բայց չգիտեին, թե ինչ թիրախ է ընտրվել։