Իրաքի շիա խմբավորումները ստանձնել են Իսրայելի կենտրոնական ավիաբազայի վրա հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական դիմադրության» իրաքյան շիա զինյալ խմբավորումները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Իսրայելի կենտրոնական Թել Նոֆ ռազմաօդային բազայի վրա։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Իրաքի Իսլամական դիմադրության մարտիկները անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել մեր օկուպացված տարածքներում գտնվող իսրայելական Թել Նոֆ ավիաբազային»,- ասվում է շարժման հայտարարության մեջ։
Իրաքյան խմբավորումներն ընդգծել են, որ իրենք շարունակում են հարվածներ հասցնել թշնամու հենակետերին օկուպացիային դիմակայելու և Գազայում իրենց ժողովրդին աջակցելու գործողությունների երկրորդ փուլի ընթացքում: