Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է գործարան. կան զոհեր և վիրավորներ
Թայվանի հյուսիսային Սինբեյ քաղաքում ուժեղ երկրաշարժից հետո փլուզվել է պլաստմասսե գործարանի շենքը:
Այս մասին հաղորդում է TVBS-ն։
Նշվում է, որ փլուզումից հետո զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Reuters-ը, վկայակոչելով կղզու հրշեջ ծառայությանը, հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը։