Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ Եվրոպական դատարանի իրավասությունից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ), եթե դա օգնի դադարեցնել անօրինական միգրանտների հոսքը:
«Ես կարծում եմ, որ սահմանների անվտանգությունն ու անօրինական միգրացիան վերահսկելը ավելի կարևոր է, քան որևէ օտարերկրյա դատարանի անդամակցությունը, քանի որ դա հիմնարար է մեր ինքնիշխանության համար», - ասել է Սունակը` մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը դադարեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԴ) անդամ լինելուց, ուստի դուրս եկավ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավասությունից։