Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1038 մարդու
Թայվանում ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1038-ի, 52 մարդու հետ կապը կորել է: Այս մասին հայտնում է թայվանական China Times թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
«Ինը մարդ զոհվել է, 1038-ը՝ վիրավորվել, 93 մարդ հայտնվել է փլատակների տակ, իսկ 52-ի հետ կապը կորել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախկինում հաղորդվում էր 1011 տուժածի մասին: