Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն զգուշացրել է ՆԱՏՕ-ին համաշխարհային պատերազմի վտանգի մասին
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է հոգ տանեն կազմակերպության ապագայի մասին և մեծացնեն պաշտպանական ծախսերը՝ գիտակցելով, որ աշխարհը գտնվում է նախապատերազմական շրջանում։
Այս մասին The Daily Telegraph-ի հոդվածում գրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շափսը։
2014 թվականին Հյուսիսատլանտյան պայմանագրի դաշնակիցները համաձայնեցին ՀՆԱ-ի 2%-ը ծախսել պաշտպանության վրա։ Ըստ Շապսի՝ պետք է պլաններ մշակել այս ցուցանիշն ավելացնելու համար հիմա՝ պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Միաժամանակ նախարարը նշել է, որ անդամ երկրներից ոմանք դեռ չեն ծախսում անգամ 2 տոկոսը։ Նա ընդգծել է, որ դա չի կարող շարունակվել, դաշինքի ապագայի հետ չի կարելի խաղալ: