Իսրայելը հայտնել է, որ տեղեկություններ ունի Իրանի հնարավոր հարձակման մասին
Իսրայելի պաշտոնյաներն ասում են, որ ունեն հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանը կարող է իր տարածքից հրթիռներով կամ անօդաչու սարքերով հարձակվել Իսրայելի վրա՝ Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարվածից հետո, հայտնում է Axios-ը։
Կայքի զրուցակիցներից մեկը նշել է, որ այս հարցը մանրամասն քննարկվել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հեռախոսազրույցի ժամանակ։
Պաշտոնյաները հրապարակմանը հայտնել են, որ նախարարները քննարկել են իրանական հնարավոր վրեժխնդրությունից բխող էսկալացիայի սցենարները համակարգելու և նախապատրաստելու միջոցառումները: