Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
Մոսկվայում ապրիլի 30-ին տեղի կունենա «Հայ ազգային պարեր» համերգը՝ նվիրված հայ վաստակաշատ պարուսույց, ազգային պարերի մասնագետ, հասարակական գործիչ եւ Արցախյան գոյամարտի մասնակից Գագիկ Գինոսյանի։
Համերգին հանդես կգա «Հայորդիք» երգի պարի անսամբլը, հայ ազգային պարերի «Նժդեհ» դպրոցը, «Վերածնունդ» հայ ժողովրդական պարերի համույթը, «Ախթամար» պարային համույթը, «Նոյ» հայկական դպրոցի պարային համույթը, եւ այլ խմբեր։ Համերգը կվարեն Անահիտ Սարգսյանն ու Հմայակ Հակոբյանը։