Նյու Յորքի մերձակայքում երկու երկրաշարժ է գրանցվել
Նյու Յորքի մերձակայքում 4 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նյու Ջերսի նահանգի Գլադստոն քաղաքից 7 կմ հեռավորության վրա։
Նշվում է, որ ժամերի տարբերությամբ Նյու Յորքի մերձակայքում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը կազմել է 4,8 բալ: