Չինաստանը հայտարարել է ծովում իր շահերը վճռականորեն պաշտպանելու պատրաստակամության մասին
Չինաստանը վճռականորեն կպաշտպանի իր իրավունքները և շահերը ծովում և կշարունակի արձագանքել ցանկացած սադրանքների:
Այս մասին հայտարարել են չինացի զինվորականները Հավայան կղզիներում ԱՄՆ բանակի հետ բանակցությունների ժամանակ։
ԱՄՆ-ի և Չինաստանի զինվորականները հանդիպել են Հավայան կղզիներում քննարկելու օդային և ծովային անվտանգ համագործակցության հարցերը։
Ինչպես նշել են Չինաստանի պաշտպանության նախարարությունից, հանդիպման նպատակն էր նպաստել երկու երկրների զինվորականների միջև հարաբերությունների առողջ, կայուն զարգացմանը։