«Սենց չի մնա. հաստատ մի դուռ կբացվի». Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նարեկ Մալյանի գործով իրականացվող դատական նիստին` գրել է.
«Այսօրվա ամփոփումը՝ նախ, չգիտես ինչու, որոշվեց դատական նիստը շարունակել դռնփակ։ Իսկ դռնփակ դատական նիստում որոշվեց հաջորդ նիստն անցկացնել դռնբաց…
Դատարանում տեղի ունեցածը փաստաբանը որակում է որպես խայտառակ միջադեպ, որի մասին խոսել է Մալյանի հետ։
«Նարեկ Մալյանն ասաց, եթե դատական նիստի հրապարակայնությունն ապահովելու է նույն պայմաններով, ինքը մասնակցելու է նիստին ու շարունակելու է վերջին խոսքը։ Ես հիշեցնեմ, որ Մալյանն իր վերջին խոսքը սկսելիս ասաց՝ կարևոր բաներ է ասելու։ Ես տեղյակ չէի՝ ինչի մասին է խոսելու։ Տեղեկացա, և իսկապես նաև իմ անունից եմ հաստատում, որ կարևոր նշանակության հանգամանք է, որի մասին նա դեռ չի խոսել։ Այն ուղղակիորեն վերաբերում է այս խայտառակ քաղաքական հետապնդմանը` քրեական գործի տեսքով: Մալյանն իսկապես շատ կարևոր բաներ ունի ասելու»,-ասաց Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Մալյանը փոխանցել է՝ միջադեպի հետ կապված շատ բարկացած է. «Ասաց՝ իր կռիվը մինչև վերջ տանելու է»։