Հայ մնալու համար «նահատակվելը» օրհնություն է ոչ թե պատիժ, Նազենի Հովհաննիսյանը մեկնաբանել է Տիգրան Մանսուրյանի հարցազրույցը
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում կիսվել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երեկվա հարցազրույցից հատվածներով և գրել. «Այդ ամենին» չի խառնվում, Արցախի հանձնման մասին էլ, չի խառնվել»:
Մեկ այլ հատված կիսվելով` Նազենին մեկնաբանել է. «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Իսկ ինձ համար հայ լինելը նշանակում է կարծիք ու ցավ ունենալ, երբ երկիրդ թրքին են նվիրում ներսից(, ու գոռալ դրա մասին ու Հայ մնալ: Նույնիսկ թե վերջում միշտ էլ քարկոծում են, հայ մնալու համար «նահատակվելը» օրհնություն է ոչ թե պատիժ»: