Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդակց․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից (տեսանյութ) Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունիԷս պահին էլ են խոցելի Կիրանց գյուղն ու դպրոցը, Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է.Փաշինյանը պատասխանել է իր հեռացման պահանջներին Երբ ՀԱՊԿ-ը իր պարտքը չի կատարում, ու մենք էլի չենք փոխվում, նշանակում է` երկիրը տանում ենք կործանման (տեսանյութ) Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը․ Փաշինյան Սահմանազատման գործընթացում միշտ էլ լինում են շեղումներ, մեր տարածքից ոչինչ չի զիջվում. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններումԻնչ փուլերով են անցկացվելու «սահմանազատման գործընթացի» քայլերը Եթե առաջիկա տարիներին կարողանանք պահել մեր պետականությունը, ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա (տեսանյութ) Կադաստրից ասել են` Տավուշի փաստաթղթերը գաղտնի են, կարող են թույլ տալ միայն ծանոթանալ (տեսանյութ) Սահմանի վերարտադրման գործընթացը տևական գործընթաց է, մի կոճակ չէ, ձևավորում ենք սահմանազատման փաթեթ․ Փաշինյան Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ Պետք է լինի սահմանը, որից ներս տարածքը չափելի է՝ սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից․ Առաքելյան 1 օր ջուր չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում Արագածավանում մեքենան հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան Շուրջբոլորը կալանավորված են քաղաքական նկատառումներով․ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան Մալյանը կլինի ազատության մեջ․ թող մտածեն նրանք, որ ազատազրկված են հոգով ու խղճով․ Արսեն Բաբայան AntiFake-ի խմբագրությունը դատապարտում է Վերաքննիչի՝ կալանքի դեմ բերված բողոքը մերժելու որոշումը Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ հայտնաբերվել են արյունոտ քարեր ՀՀ իշխանությունները Կիրանցում պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ. քառակուսի մմ տարածք Գրել են՝ 2 որդի ունեմ, ազատել եմ բանակից, մարդու ծիծաղ է գալիս․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը մեզ 60% գարանտիա է միայն տվել. Կիրանցի ղեկավար (տեսանյութ) Վրաստանի ԱԺ-ի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել․ իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-ն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի հետ պատերազմի մասինԸնդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել․ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ 44-օրյա պատերազմի մասնակիցը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսում Երևանի շատրվանները գործարկվեցին ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում Ինձ վիրավորողների նկատմամբ ոչ թշնամանք, ոչ ատելություն չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք՝ ԱրմավիրումԱյցելել ենք Նոյեմբերյանում տեղի ունեցած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի հայրենակիցներին. Մանուկյան Հանրության մեծ մասը չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը․ Լիլիթ ԳալստյանՎանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիԱյս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ«Իմ որդուն եմ կորցրել, իմ երկիրն եմ կորցրել, ինձ սնուցողն եմ կորցրել». զինվորի մայր (տեսանյութ)
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Քարվաճառում բեռնատար է շրջվել, Թուրքիայի քաղաքացի է մահացել (տեսանյութ)Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՄենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության

Իշխանությունը վերածվում է հրեշի. գիտի, որ տանում է աղետի ու սառնասրտորեն խաբում է ժողովրդին. Վահե Հովհաննիսյան

Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։ Ֆեսյբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Լայն հասարակությունը՝ ընդդեմ հրեշի վերածվող իշխանության․

Մեր պետությունը մեծ դրեյֆի մեջ է, պատկերացրեք՝ բաց ծովում ինքն իրենից անկախ գնում է։ Ոչ մի խարիսխ չունի, ոչ մի ափ չի երևում, ոչ մի փրկարար չի գալիս օգնության։

Իշխանությունը վերածվում է հրեշի. գիտի, որ տանում է աղետի ու սառնասրտորեն խաբում է ժողովրդին։ Արտգործնախարարն ասում է. « ... Մենք ընդհանուր լեզու ենք գտել Արդբեջանի հետ շատ հարցերի շուրջ, բայց երկու կարևոր կետում չենք կարողանում համաձայնության գալ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և հաղորդակցությունների բացում»։

Բա էլ ինչի՞ շուրջ եք համաձայնության եկել. Արցախը Ադրբեջան համարելո՞ւ, գերիներին Բաքվում թողնելո՞ւ, Տավուշի գյուղերը հանձնելո՞ւ, Բաքվի COP 29-ի՞։

Մենք ունենք անտեր թողնված ժողովուրդ, անտեր թողնված ընտրազանգվածներ։ 2021-ի ընտրազանգվածներն անտեր են թողնվել։ 680 հազարի լիդերը ցինիկորեն խաբել է ու տարել աղետի, մյուս երկուսի առաջին համարները՝ Քոչարյան ու Վանեցյան, դուրս են եկել քաղաքական հրապարակային պրոցեսներից և նվազագույնը երկու տարի է՝ չեն շփվում սեփական ընտրազանգվածների հետ։ Վերջին երկուսի որոշումներին կարելի է գուցե ըմբռնումով մոտենալ, որովհետև դրանք անհատական մակարդակում կայացված որոշումներ են, մնացածը պատմությունը կգնահատի։

Պարզապես արձանագրենք փաստը. բոլոր հին ընտրազանգվածները մնացել են առանց առաջնորդության, այդ թվում ամենամեծը՝ չքվեարկածները։ Բոլոր հասարակություններն ուզում են ունենալ լիդերներ, վերնախավեր, հայրեր՝ կախված հասարակության քաղաքակրթային մակարդակից, ուզում են ունենալ մեկին, որին կվստահեն, կպատվիրակեն՝ իրենց փոխարեն մտածելու, իրենց ուղղորդելու, իրենց անվտանգ ու հարաբերական արդար ձևով կառավարելու։

Հիմա հայ հասարակությունը մնացել է անտեր՝ մոլորված, անորոշ, խեղճացած. ոչ մի առաջնորդություն, ոչ մի վերնախավ, ոչ մի լուրջ մտավորական շերտ։

Նոր ընտրազանգվածները․

Տեսեք ինչ է ստացվում. մեր պետական նավը բաց ծովում դրեյֆի մեջ է, բայց նավի ներսում նույնպես քաոտիկ պրոցես է, ոչ մի ռացիոնալ ջանք ու գործողություն չկա։

Սրա հետևանքով ընտրազանգվածների բովանդակությունը և կառուցվածքը փոխվել է։ Հայաստանում այսօր, մեծ հաշվով, կա երկու ընտրազանգված.

1. Նրանք, ովքեր հավատում են, որ կարելի է շտկել-փրկել վիճակը

2. Նրանք, ովքեր չեն հավատում

Ո՞րն է այն սուպերիդեան, որը կարող է միավորել հասարակությանը՝ ինքն իրեն և պետությունը փրկելու համար։

Այդ գաղափարը կարող է լինել պետության դրեյֆը կանգնեցնելը։ Բոլոր տարաձայնություններով, բոլոր հակասություններով ու նախասիրություններով հանդերձ՝ դրեյֆը կանգնեցնելու գաղափարը կարող է միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք։ Այս գաղափարին կարելի է տալ առարկայական տեսք՝ քայլերի ճանապարհային քարտեզ՝ ինչպե´ս գնալ ներքին հաշտեցման, ներընտրազանգվածային հաշտեցման և ինչպե´ս գնալ միասնական նոր իշխանության ձևավորմանը, որտեղ բոլոր ունակ մարդիկ աշխատանքի դաշտ կունենան։

Ճիշտ հասկանալ ներսի կոնֆլիկտը․

Ընտրազանգվածները մարդկային դեմք ունեն՝ բոլոր տարբերություններով հանդերձ, և կա իշխանական մի նեղ խումբ, որը միֆական հրեշի կերպար է արդեն ստանում։ Մեր ներսի կոնֆլիկտը հիմա սա է՝ մարդկային դեմքով հասարակության (բոլոր հատկանիշներով ու դեֆեկտներով հանդերձ) և միֆական հրեշի կերպարով իշխանության։ Թե ո՞վ կհաղթի, դրանից կախված է ինչպես կավարտվի դրեյֆը։ Սա իսկապես լավ հենք է զանգվածային-ինքնափրկության պրոցես գեներացնելու։

Վերջին օրերին պետության դրեյֆն էականորեն արագացավ։ Մենք ականատես եղանք անհավանական թվացող սցենարի. արևմուտքը(ԱՄՆ-ը և ԵՄ-ը) Հայաստանի հետ շփվում է Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվությունը ստանալուց հետո, և շփման ծավալը շտկվում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի թույլտվության ծավալից ելնելով։

Ռուսաստանը մեզ բաց տեքստով ասում է՝ քո շահերը պաշտպանելու փոխարեն, Հայաստան, դու ընտրում ես իմ դեմ առճակատման տարբերակը, իսկ այդ դեպքում ես կդիմեմ կոշտ քայլերի։

Սա սերիալներ սիրող հասարակություն է, և պետք է բացատրել մարդկանց, թե սերիալի լեզվով ի´նչ են նշանակում այս ձևակերպումները։ Լիբանանի, Սիրիայի և մերձավորարևելյան տարածքներում հակամարտող ուժեղների վարքագիծը և գործալաոճը նկարագրող լավ սերիալներ կան, հուշեք՝ նայեն։

Օրերս մի հետաքրքիր քննարկման էի հրավիրված («Հայաքվե», Ա. Չալաբյան). մեծ լսարան էր, որի 80 տոկոսն ինձ անծանոթ մարդիկ էին։ Անծանոթ, սովորական մարդկանց ելույթները շատ հետաքրքիր էին, և դրանք հուշում էին երկու բան՝ մենք մարդկանցով իրար հանգիստ կարող ենք լսել ու իրար հետ աշխատել, և մենք կարող ենք հրեշի դեմն առնել։

Անհրաժեշտ են նոր բանաձևեր.

1. Կանգնեցնել երկրի ներքին դրեյֆը-քաոսը. միավորել բոլորին, որպեսզի բոլորով չկործանվենք,

2. Կանգնեցնել համապետական դրեյֆը, թույլ չտալ, որ Հայաստանը դառնա ուրիշների ձեռքի խաղալիք և աղետի պոլիգոն,

3. Նոր իշխանությունը պետք է ձևավորվի տարբեր տեսակետներ, գաղափարներ ունեցող ունակ մարդկանցից, լայն համախմբմամբ,

4. Հայաստանում հնարավոր է արժանապատվության և կամքի զարթոնք, հնարավոր է վերականգնել պետությունը՝ խելամիտ քայլերով»։