Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից (տեսանյութ) Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունիԷս պահին էլ են խոցելի Կիրանց գյուղն ու դպրոցը, Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է.Փաշինյանը պատասխանել է իր հեռացման պահանջներին Երբ ՀԱՊԿ-ը իր պարտքը չի կատարում, ու մենք էլի չենք փոխվում, նշանակում է` երկիրը տանում ենք կործանման (տեսանյութ) Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը․ Փաշինյան Սահմանազատման գործընթացում միշտ էլ լինում են շեղումներ, մեր տարածքից ոչինչ չի զիջվում. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններումԻնչ փուլերով են անցկացվելու «սահմանազատման գործընթացի» քայլերը Եթե առաջիկա տարիներին կարողանանք պահել մեր պետականությունը, ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա (տեսանյութ) Կադաստրից ասել են` Տավուշի փաստաթղթերը գաղտնի են, կարող են թույլ տալ միայն ծանոթանալ (տեսանյութ) Սահմանի վերարտադրման գործընթացը տևական գործընթաց է, մի կոճակ չէ, ձևավորում ենք սահմանազատման փաթեթ․ Փաշինյան Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ Պետք է լինի սահմանը, որից ներս տարածքը չափելի է՝ սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից․ Առաքելյան 1 օր ջուր չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում Արագածավանում մեքենան հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան Շուրջբոլորը կալանավորված են քաղաքական նկատառումներով․ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան Մալյանը կլինի ազատության մեջ․ թող մտածեն նրանք, որ ազատազրկված են հոգով ու խղճով․ Արսեն Բաբայան AntiFake-ի խմբագրությունը դատապարտում է Վերաքննիչի՝ կալանքի դեմ բերված բողոքը մերժելու որոշումը Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ հայտնաբերվել են արյունոտ քարեր ՀՀ իշխանությունները Կիրանցում պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ. քառակուսի մմ տարածք Գրել են՝ 2 որդի ունեմ, ազատել եմ բանակից, մարդու ծիծաղ է գալիս․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը մեզ 60% գարանտիա է միայն տվել. Կիրանցի ղեկավար (տեսանյութ) Վրաստանի ԱԺ-ի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել․ իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-ն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի հետ պատերազմի մասինԸնդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել․ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ 44-օրյա պատերազմի մասնակիցը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսում Երևանի շատրվանները գործարկվեցին ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում Ինձ վիրավորողների նկատմամբ ոչ թշնամանք, ոչ ատելություն չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք՝ ԱրմավիրումԱյցելել ենք Նոյեմբերյանում տեղի ունեցած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի հայրենակիցներին. Մանուկյան Հանրության մեծ մասը չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը․ Լիլիթ ԳալստյանՎանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիԱյս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ«Իմ որդուն եմ կորցրել, իմ երկիրն եմ կորցրել, ինձ սնուցողն եմ կորցրել». զինվորի մայր (տեսանյութ)
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Քարվաճառում բեռնատար է շրջվել, Թուրքիայի քաղաքացի է մահացել (տեսանյութ)Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՄենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության

Երուսաղեմի Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր ինքնության խորհրդանիշն է․ Երուսաղեմի Հայ համայնքը հրատապ կոչ է հղել միջազգային հանրությանը

Երուսաղեմի Հայ համայնքը հրատապ կոչ է հղել միջազգային հանրությանը։ Կոչը հրապարակել է «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը:

«ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՐԱՏԱՊ ԿՈՉԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ


ՀԱՅՈՑ ԹԱՂ (ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ), ՀԻՆ ՔԱՂԱՔ, ԵՐՈՒՍԱՂԵՄ 

Մենք՝ Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցելու Երուսաղեմի պատմական Հայկական թաղամասը պաշտպանելու գործում:

Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները վտանգավոր նշաձող են ավելացրել արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, ովքեր ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ, խիստ վտանգված է Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայությունը: Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։ Որպեսզի պարզ լինի մենք միասնական ձայնով հայտարարում ենք, որ Կովերի այգու հետ կապված ցանկացած գործարք առոչինչ է, սպառնում է մեր գոյությանը որպես համայնք և խախտում մեր սեփականության իրավունքները։


Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին ՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի: Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր մնայուն ներկայության և ինքնության խորհրդանիշն է: Դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն խաթարում է մեր համայնքն ու պատրիարքարանի իրավունքները, այլև սպառնում է ոչնչացնել «Հին քաղաքի» խճանկարը:


Մենք բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին, կոչ ենք անում բարձրացնել այս գոյութենական սպառնալիքի հանրային հնչեղությունը, համախմբվել և մեզ հետ համարաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու Հայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։


Մենք համապատասխան բոլոր կողմերին հատուկ կոչ ենք անում՝ ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու իրենց անմիջական օգնությունը, խթանումը և նույնիսկ իսրայելցի վերաբնակներին ուղեկցումը, ովքեր ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Երուսաղեմի ամբողջականության, նրա պատմության և բոլոր համայնքների կենսունակության պահպանմամբ, պահանջել, որ Իսրայելի կառավարությունը պարտավորեցնի տեղի ոստիկանությանը  չօգնլու, չխթանելու և նույնիսկ չգլխավորելու ընկերության հարձակումը հայ համայնքի վրա, չբռնագրավելու հայկական թաղամասի և համայնքի թանկարժեք գույքը։


Նրանք զինված են։ Մենք՝ ոչ։ Պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի և ուժային ոտնձգությունները՝ աջակցությամբ Իսրայելի ոստիկանության։ Մեր ֆիզիկական անվտանգությունը, իրավական գործընթացները և «ստատուս քվոն» պետք է պաշտպանված լինեն: Այս պահին, իսրայելական ոստիկանության և վերաբնակների ձեռնարկած գործողությունների հետևանքով, բոլորը վտանգված են:


Մեր ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն պարտականություն է, այլ նաև հարգանքի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության ընդհանուր արժեքների վկայություն, որոնք պետք է պահպանվեն Երուսաղեմում: Այս արժեքներն այժմ վտանգված են, ոչ միայն իսրայելցի վերաբնակների կողմից, այլ հենց իսրայելական ոստիկանական ուժերի կողմից, որոնց պաշտպանում են նրանց:

- Հայոց Թաղի Պահպանության եւ Պաշտպանության շարժում
- Երուսաղեմի Հայկական Բարեսիրական Միություն
- Հայ Երիտասարդաց Միություն – ՀԵՄ
- Հայ Մարմանակրդական Ընդհանուր Միություն – ՀՄԸՄ
- Հայ Յեղափոխական Դաշնակցություն – ՀՅԴ
- Ռամկավար Ազատական Կուսակցություն – ՌԱԿ
- Հայ Օգնության Միություն – ՀՕՄ»։