Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում, ինչի արդյունքում «Հեզբոլլահ» շարժման Ռադվան դիվերսիոն կազմավորումների հրամանատարներից մեկը վերացվել է։
Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել և սպանել են «Հըզբոլլահ» շարժման Ռադվանի դիվերսիոն կազմավորումների Հաջիրա շրջանի հրամանատար Ալի Ահմեդ Հասինին»,- ասվում է զեկույցում:
Ալի Ահմեդ Հասինը «Հըզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա էր և պատասխանատու էր Ռամիմ շրջանում իսրայելական թիկունքում հարձակումների պլանավորման և իրականացման համար: