«Եվ թմրանյութեր, մոռացել էի ավելացնել». Զախարովան ծաղրել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանի հայտարարությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները, թե իբր երկիրը չի պնդում ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին։
Ապրիլի 8-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը Yeni Şafak թերթին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը ներկայումս դաշինքին անդամակցելու կարիք չունի, այս հարցը կարող է քննարկվել հակամարտության ավարտից հետո, այժմ երկրի զորքերը զենքի կարիք ունեն։
«Եվ թմրանյութեր, մոռացել էի ավելացնել»,- հեգնանքով ասել է Զախարովան:
Միևնույն ժամանակ, նախօրեին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի մշտական պատվիրակության ղեկավար, Գերագույն Ռադայի պատգամավոր Եգոր Չերնևը հայտարարել էր, որ Արևմուտքը պետք է դաշինքում տեղ տա Կիևին: