Ինչի՞, պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել․ Փաշինյանը փորձեց կատակել
2024 թ. գյուղատնտեսական ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման պետական փորձնական աջակցության ծրագիրն այս տարի ժամկետից ուշ է մեկնարկել։ Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօրվա կառավարության նիստի ժամանակ։ Այդ պատճառով նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել ծրագրում։
«2024 թ. պայմանավորված գյուղատնտեսական շուկայից վերապահովագրական ընկերության դուրս գալու հետ՝ ապահովագրական ընկերությունները չէին կարող ստանձնել ապահովագրության ռիսկերն աբողջությամբ` հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բարձր վնասաբերությունը։ Այդ պատճառով, կառավարությունն այս տարի բացի ապահովագրական վճարի սուբսիդիայից, մասամբ կկիսի ապահովագարական ռիսկը, այսինքն` կաջակցի ապահովագրական ընկերություններին հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու համար»,-նա։
Նախարարը նշեց, որ ապահովագրվող ռիսկերն են կարկուտը, երաշտը, ցրտահարությունը։
Պապոյանը տեղեկացրեց, որ 2023 թ. ապահովագրվել է 11 662 հա հողատարածք, ապահովագրավճարը կազմել է շուրջ 1.8 մլրդ դրամ, տրամադրվել է շուրջ 3 864 ապահովագրական հատուցում մոտ 2.7 մլրդ դրամի չափով։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` ցրտահարություններ այս տարի եղե՞լ են։ Երբ Պապոյանն ասաց, թե՝ կարծես թե ցրտահարություն չի սպասվում՝ Փաշինյանը փորձեց կատակել․ «Ինչի պառվի ուլերը դեռ չե՞ն սատկել»։