Իրանի և Ադրբեջանի սահմանին ավտոբուս է շրջվել. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 15-ի գիշերը Իրան-Ադրբեջան սահմանին Հեյրանի լեռնանցքում ավտոբուս է շրջվել: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 18-ը։
Նշվում է, որ ավտոբուսը Թավրիզից ուղեւորվում էր Ռաշտ, վթարի պատճառները դեռ հայտնի չեն։