Իրանը Իսրայելի վրա հարձակման մեջ մեղադրում է ԱՄՆ-ին
Իսրայելի գործողությունների նկատմամբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անգործությունը պատճառ դարձավ Իրանի հարձակման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Իրանը չի ձգտում Մերձավոր Արեւելքում լարվածության սրման։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելը շուտով որոշում կկայացնի Իրանի հարձակմանը պատասխանելու վերաբերյալ։