Անհերքելի է` Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում. Շարմազանով Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին Նոր մեքենա, նոր տուն՝ Ծաղկաձորում, արժեթղթեր ու փողեր․ «Քաղաքական վենդետա լինելու է», «համբալի լավը» ասող Արսեն Թորոսյանի վերջին հայտարարագիրը ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է «Եվրատեսիլ 2025» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը Ֆուտզալի Հայաստանի գավաթ․ Երևանը հաղթեց Լոգիկոնին ու հռչակվեց գավաթակիր Վերին Պտղնիում հրդեհ է բռնկվել Հայտարարություն՝ Լիլիթ Աղեկյանի հետապնդման վերաբերյալ 120․000 բռնահանված արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու իրավունքից Արցախի մշակութային ժառանգությունը՝ բռնազավթման, յուրացման և ջնջման պետական քաղաքականության թիրախում Փաստորեն, անբարոյականությունը սահման չունի․ Անդրեասյանը գրագիտության դասեր է տվել Փյունիկը գերգոլառատ խաղում հաղթեց Արարատին և նվաճեց ԿԼ-ի ուղեգիր Ազգային ժողովի այգում Ալեն Սիմոնյանը երիտասարդների հետ հանդիպում է կազմակերպել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա 42 դպրոցում չկա ջրամատակարարում, 97 դպրոցում` կոյուղի. Փաշինյանի վերաբերմունքը` դպրոցական կրթությանը Օկուպացված Արցախի Տանկ-հուշարձանն ու Հայրենականի զոհերի հիշատակին նվիրաված համալիրը ոչնչացված են Ինչո՞ւ Զարուհի Փոտանջյանին չեն թողել տեսակցել Լիլիթ Աղեկյանին. ԱՆ-ն պարզաբանում է տարածել ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի Ես այսուհետ իրացնելու եմ իմ այդ իրավունքը․ Աննա Հակոբյան Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը Քարով, դանակով հարվածներ են հասցրել 29-ամյա երիտասարդին Ժամանակն է վերջ դնել ՌԴ և Ուկրաինայի միջև պատերազմին․ Պետդեպ «Պետությունը ձեզ մենակ չի թողնի»․ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր Վանաձորի Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել․ վիրավոր կա Գալիք ընտրություններին Ալիևն օգնելու է Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թուղթ ստորագրելով․ ադրբեջանագետ Կենսաթոշակը բարձրացել է 10-12%-ով, իսկ պարենային ապրանքների գները՝ 45-70%-ով Ռուսական որ ակումբների հայ ֆուտբոլիստներն են հրավիրվել ազգային հավաքականՀրազդանում փորձ է արվել 9-10 տարեկան երեխայի առևանգել․ ArmlurՍԴ որոշումից անցել է 30 օր, սակայն նույնիսկ oրենքի նախագիծ դեռևս առկա չէ. Արամ Վարդևանյան Գանձասարը հաղթեց 10 հոգով մնացած Շիրակին՝ տանելով առաջին հաղթանակը ՀՊԼ-ում Զախարովան կոչ է արել Ուկրաինային չլսել «ՆԱՏՕ-ի խորհրդատուներին» Ծանրամարտի նոր քաշային կարգերը հաստատվել ենՇենգավիթում սկանդալային զարգացումներ. զանգվածային ազատումներ՝ վարչական շրջանի ղեկավարի պահանջովԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ աջակցության ծրագրով գործուղվել է մարզերՄԻՊ-ն այցելել է Բերդ խոշորացված համայնք, ծանոթացել է առկա հիմնահարցերին24-ժամ ջուր չի լինի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հասցեներումՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա կապակցությամբԼույս չի լինելու Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներումՖրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչներինՆիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ (տեսանյութ)ՀՀ դեսպանն ու Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարը հանդիպել ենՀՀ սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի նկատմամբՀրդեհ է բռնկվել Վանաձորում շենքերից մեկի շքամուտքում․ տարհանվել է 15 բնակիչ, կա տուժածՊահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»Նիկոլի գործողությունների հիմքում իշխանությունը կորցնելու վախն է, եթե կուզեք՝ անասնական վախը, և Նիկոլն ավելի շատ Արևմուտքից է վախենում, քան Ռուսաստանից. քաղաքագետ
Հայ բանաստեղծը Մակրոնի որոշմամբ դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»
Նիկոլ Փաշինյանը և Բարտ դը Վեվերը քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման հարցեր
Ցավակցում եմ Պարգևի մորը, բայց պետք չէ խեղաթյուրել իրականությունը. Էջմիածնի միջադեպի մասին մանրամասներ է հայտնել մեղադրյալի հարազատը (տեսանյութ)
Բաքվում պահվող հայերին վերադարձնելու կամքը և կարողությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը վերածվել են մեր պետության վերջին բարոյական հենասյան․ Շաքե ԻսայանԵրևանում ավտոբուսի վթարից տուժածները բժշկական օգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել, բուժօգնություն շարունակում է ստանալ մեկ անչափահաս. ԱՆ

Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան

Ցուցմունք տալը մեղադրյալի իրավունքն է և պաշտպանության միջոցներից մեկը, ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է։ Այդ մասին գրել է փաստաբան, Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Պրակտիկայում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ մեղադրյալը քննիչին հայտնում է ցուցմունք տալու ցանկության և այդ իրավունքի իրացման մտադրության մասին, սակայն քննիչը փաստացի չի հարցաքննում մեղադրյալին։ Մեղադրյալի նույնպիսի միջնորդության կապակցությամբ վերջերս ստացանք էլ ավելի տարօրինակ պատասխան՝ քննիչը որոշում է կայացրել միջնորդության լուծումը հետաձգել մինչև որոշակի էական հանգամանքների պարզումը։ Սակայն սա դեռ վերջը չէ, քննիչի որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, ով քննիչի վարութային ակտը ճանաչել է օրինական ու հիմնավորված։ Եթե առաջին որոշմանը մոտեցել էինք ըմբռնումով ու բողոքարկել էինք հսկող դատախազին, ապա երկրորդն անակընկալ էր բառի բուն իմաստով։ Տարօրինակ ու զարմանալի էր, որ նույնիսկ հսկող դատախազը այն կարծիքին է, որ որոշակի հանգամանքներ պարզելուց հետո միայն քննիչը կարող է որոշել՝ հարցաքննե՞լ ցուցմունք տալու ցանկություն հայտնած մեղադրյալին, թե ոչ։ Ինչևէ, ստիպված ենք այս պարզագույն հարցով բողոք բերել հսկող դատախազի վերադասին, որպեսզի մեղադրյալը հնարավորություն ունենա իրացնելու  պաշտպանության այս պարզագույն իրավունքը։

Իսկ իրականում ցուցմունք տալը մեղադրյալի անվերապահ իրավունքն է, որը չի կարող պայմանավորված լինել որևէ մեկի ցանկությամբ, հայեցողությամբ կամ առավել ևս քմահաճույքով, դրա համար քննիչին ընդամենը պետք է ողջամիտ ժամկետ՝ հարցաքննությունը կազմակերպելու համար։ Ցուցմունք տալը նաև մեղադրյալի պաշտպանության միջոցներից է, որի իրացումը խոչընդոտելը կամ ապօրինաբար հարցաքննությունը չկազմակերպելը կամ ապօրինաբար այդ իրավունքի իրացումը հետաձգելը պաշտպանության իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանում ենք, որ մեղադրյալին հարցաքննելը մեղադրանքի կողմի համար երբեմն կարող է մեղադրանքի փլուզում արժենալ, բայց այս դեպքում պետք է գիտակցել ու ընդունել, որ խնդիրը ամենևին մեղադրյալի իրավունքների իրացման դատավարական հնարավորությունը չէ, իսկ խնդրի լուծման ճանապարհը՝ այդ իրավունքը ճնշելը կամ խեղդելը։ Դրանք անօրինականության  ժամանակավոր կամ միջանկյալ դրսևորումներ են, որոնց արդյունքում ձեռք բերված դատավարական արդյունքները վաղ թե ուշ փլուզվելու կամ հօդս են ցնդելու։

Հուսով ենք վերադասության կարգով բերված բողոքի քննարկման արդյունքում գլխավոր դատախազությունը վերջ կդնի այս ապօրինի մոտեցմանը և այդ հարցում պրակտիկան կհամապատասխանեցնի գործող իրավակարգավորումներին»։