Բենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի Իրանին
Իսրայելն Իրանի հարձակմանը կպատասխանի խելամտությամբ, ոչ թե զգացմունքներով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք կպատասխանենք Իրանին, բայց պետք է խելամիտ գործենք և չգործենք էմոցիաների վրա: Նրանց պետք է սթրեսի ենթարկել այնպես, ինչպես մեզ են սթրեսի ենթարկել»,- Նեթանյահուի խոսքը մեջբերում է Kan radio-ն:
Ռադիոկայանի տվյալներով՝ Իսրայելը ստիպված կլինի ԱՄՆ-ին ծանուցել պատասխան հարձակման մասին, որպեսզի ամերիկացիները վտանգի տակ չհայտնվեն։ Աղբյուրը հայտնել է, որ այս պահանջը ներկայացրել է Վաշինգտոնը։
Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին ասել է, որ Իսրայելը պետք է իմանա, որ եթե պատասխանի Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակմանը, Թեհրանը հակաքայլեր կձեռնարկի ոչ թե 12 օրից, ինչպես նախորդ անգամ, այլ վայրկյանների ընթացքում։