Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Պեկինի Դիաոյութայի պետական նստավայրում։
Շոլցը Չինաստանում արդեն եղել է Չունցին և Շանհայ քաղաքներում։ Պեկինում նա բանակցություններ կունենա նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրային հարաբերությունները, Ուկրաինայի հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։